Պակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար գնացքների բախման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, եւս ավելի քան 40 մարդ տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության ներկայացուցիչներին:
Վթարը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ի առավոտյան երկրի հարավի Կարաչի քաղաքի մերձակա երկաթուղային կայարանի շրջանում: Բախման հետեւանքով ռելսերից դուրս Է ընկել առնվազն երկու վագոն:
Նշվում Է, որ բազմաթիվ ուղեւորներ գտնվում են փլվածքների տակ: Փրկարարները նրանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացնում: Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



