«Ժամանակ». «Հայկական Վերածնունդ»–ին միացած մի շարք փոքր կուսակցություններ պատրաստվում են Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Արթուր Բաղդասարյանի «Հակական Վերածնունդ»–ին միացած մի շարք փոքր կուսակցություններ, ինչպես հայտնի է, պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցուցակում իրենց համար անցողիկ տեղեր չգրանցելու համար։ Մեզ հասած տեղեկություններով համագումարը ուշանում է դրամի բացակայության պատճառով։ ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ներկայումս դրամ են փնտրում կազմակերպչական աշխատանքների համար։ Ի դեպ նրանք երկու տարբերակ են մշակել՝ կամ արտահերթ համագումարով կուսակցության նոր նախագահ ընտրել, կամ առհասարակ դուրս գալ Հվկ-ի կազմից և միանալ այլ կուսակցությունների։ Չի բացառվում, որ այդ ուժը լինի ԲՀԿ-ն։ Նրանք այս պահին Ծառուկյանի որոշմանն են սպասում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



