«Հրապարակ». «Արարատ» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրենին 10 տարվա ԱՄՆ-ի վիզա են տրամադրել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հուլիսյան դեպքերի, ՊՊԾ գրավման օրերին ֆեյսբուքյան կոշտ գրառումների հետ կապված՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Արարատ» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանին ԱՄՆ դեսպանատունը հանեց ընտրությունների առնչությամբ պետքարտուղարության «Բաց աշխարհ» ծրագրով հրավիրյալների ցանկից։ Մեկնելու էին մի խումբ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ։ Այս չեղարկումը և հատկապես «Հրապարակում» տպագրված լուրն անձամբ Հակոբյանը, ինչպես նաև հայաստանյան իսթեբլիշմենթը բավականին ծանր տարան, նրանք մեղադրում էրն ԱՄՆ դեսպանությանը «թերթերի միջոցով ինֆորմացիան սլիվ անելու մեջ»։ Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանը, այնուամենայնիվ, այս գիշեր մեկնել է Վաշինգտոն. ԵԱՀԿ դիտորդական առաքելության միակ հայկական տեղը հատկացվել է նրան։ Աղմուկն անգամ նպաստել է՝ նրան 10 տարվա վիզա են տրամադրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



