«Առավոտ». «Առաջին տպարանի» ներկայիս սեփականատիրոջ կարծիքը տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Առավոտը» «Առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետևել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը։ Ընդ որում, վարչապետն ասել էր, թե Երևանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են։ «Ճիշտ է արել, որ ասել է պոլիգոն չի»,– պատասխանեց պարոն Կարապետյանը, բայց ձեռնպահ մնաց կառավարության ղեկավարին մեկնաբանելուց։ «Վարչապետի որոշումը և ասածները ես չեմ մեկնաբանում, ոչ դրա բարոյական, ոչ էլ այլ իրավունքն ունեմ»,-ասաց մեր զրուցակիցը։ «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ է/ ասել ենք, որ եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է եղել պատճառը կամ մարդկանց որոշակի անբարեխիղճ աշխատանքի հետևանքը։ Այնպես չի, որ իրազեկում չի եղել, իրազեկվել են ԱԻՆ-ը, ճանապարհային ոստիկանությունը, մեկն էլ պետք է տեղյակ պահեր մեր քաղաքապետարանին։ Իսկ ո՛վ պետք է տեղյակ պահեր, հենց դա է բաց մնացել»։ Գենիկ Կարապետյանը նշեց, որ շենքի պայթեցմանն անձամբ ներկա չի եղել , բայց տեղյակ է, որ որևէ մեքենա դարս գալու խնդիր չի ունեցել։ «Մի մեքենա է կանգնած եղել , սակայն արտակարգ իրավիճակների մեքենաները կանգնեցրել են դրա դիմաց, որ հանկարծ բան չպատահի»,– ասաց սեփականատերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



