Ֆրանսուա Օլանդը դարձել է Ֆրանսիայի ամենաչսիրված նախագահը
ՔԱՂԱՔԱԿԱՆTert.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դարձել է ամենից չսիրված նախագահը երկրի ղեկավարների շարքում:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` մեջբերելով ֆրանսիական Figaro-ի հրապարակած տվյալները, Օլանդի կատարած աշխատանքից գոհ է երկրի բնակչության միայն 11 տոկոսը, մինչդեռ 87 տոկոսը կտրականապես դժգոհ է երկրի առաջնորդի գործունեությունից:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով` սա ամենացածր ցուցանիշն է նման հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում:
Միաժամանակ՝ վստահությունը Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի նկատմամբ աճում է: Փորձագետների կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ Վալսն իրեն հեռու է պահում նախագահից:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



