Մերկելը Եվրամիությանը հորդորել Է կանխել Brexit-ի կրկնվելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է կանխել համագործակցությունից երկրների դուրս գալը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 2-ին Բեռլինում առաջատար տնտեսագետների հետ կայացած հանդիպմանը:
«Մնացած 27 երկրներին անհրաժեշտ Է միասին պահել»,-ասել Է նա: Ընդ որում՝ ԳՖՀ-ի կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ ապագա համագործակցության ձեւաչափի շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում անհրաժեշտ Է պահպանել «լավ, բարեկամական հարաբերություններ, որպեսզի տնտեսությունը հնարավորինս քիչ կորուստներ կրի»:
Մերկելը նաեւ վերստին ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի հետ կոնսուլտացիաներում ԵՄ-ն պնդելու Է հանգուցային ազատությունների պահպանումը: «Դա լինելու Է բանակցությունների հիմքը, բայց նախ հարկավոր Է սպասել, մինչեւ որ Բրիտանիան կակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



