Գեղարքունիքի մարզում ձյան ծանրությունից ծառեր են կոտրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում նոյեմբերի առաջին երկու օրերին տեղացած առատ ձյան պատճառով պտղատու եւ դեկորատիվ ծառեր են կոտրվել: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից,հիմնականում ձյան ծանրությունից կոտրվել են այն ծառերը, որոնք չեն հասցրե լ ավարտել տերեւաթափը:»
Այս պահին դեռ դժվար է ասել, թե որ համայնքում, անտառային տարածքներում ու ճանապարհների եզրերի քանի ծառ է կոտրվել, սակայն շուտով տեղեկացված կլինենք ընդհանուր վնասների մասին: Նախնական դիտարկմամբ՝ կան այնպիսի ծառեր, որոնց կոտրվածքները բնական վերաճի հնարավորություն չեն տալիս, բայց կան եւ այնպիսիները, որ կարող են վերականգնվել»,-ներկայացրեց վարչության պետը:Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզի տնտեսություններում վերջին ձյան տեղումներից առաջ կարտոֆիլի բերքը հավաքվել է ամբողջությամբ, իսկ կաղամբի բերքը՝ մասամբ:»Ուշահաս կաղամբը որոշ տնտեսություններում դեռեւս հավաքված չէ, սակայն ձյունն ու ցուրտը չեն կարող վնասել դրսում մնացած բերքը, որն առաջիկայում սպասվող ձյան հալոցքից հետո տնտեսությունները կհասցնեն հավաքել անկորուստ»,-հավաստեց Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան



