Մեծ Բրիտանիան մտադիր Է ընդլայնել Իրանի հետ առեւտրի հնարավորությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան մտադիր Է ընդլայնել Իրանի հետ առեւտրի հնարավորությունները: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը:
«Դանդաղորեն, բայց աճող խանդավառությամբ բրիտանական ընկերություններն սկսում են վերականգնել բիզնեսն Իրանի հետ, եւ մենք տեսնում ենք Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջեւ աճող առեւտրի առաջին նշանները»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով բրիտանա-իրանական խորհրդաժողովում, որը նվիրված Էր առեւտրին եւ ներդրումներին:
Նախարարը նաեւ ընդգծել Է, որ Իրանը պետք Է ավելին անի, որպեսզի համապատասխանի միջազգային բանկային չափորոշիչներին:
Բացի այդ, նա հայտնել Է, որ դեկտեմբերին Բրիտանիան լեռնահանքային սեկտորի ներկայացուցիչների պատվիրակություն Է ուղարկելու Իրան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



