Գերմանիայում արդեն մեկ տարի անց կարող են գործարկել ջրածնով աշխատող առաջին գնացքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋրածնով աշխատող առաջին գնացքը Գերմանիայում կարող Է գործարկվել 2017 թվականի դեկտեմբերին: Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտնել Է Die Welt թերթը:
Ենթադրվում Է, որ աշնանը երկաթուղիների համերկրային գերատեսչությունը (EBA) կսկսի Coradia iLint գնացքների շահագործման թույլատրման ընթացակարգը, որոնք արտադրվել են Alstom ընկերության կողմից:
Առաջին շարժակազմը կսկսի աշխատել Բուքստեհուդե - Բրեմերֆորդե - Բրեմերհաֆեն – Կուստհաֆեն երթուղով: Գնացքի կտուրին տեղադրված Է ջրածնային վառելիքային տարր: Էլեկտրաքիմիական սարքը թթվածնի հետ ջրածնի միացման ռեակցիայի Էներգիան վերածում Է Էլեկտրականության՝ շրջանցելով այրման սակավարդյունավետ գործընթացները:
Տեխնոլոգիան նախատեսված Է զանգվածային արտադրության համար, դրա առավելությունները կդառնան վնասակար արտանետումների բացակայությունը, անաղմուկությունը եւ Էլեկտրականության տնտեսումը. գնացքը հանդերձված Է Էներգիայի կուտակման սարքով, որը վերահսկվում Է Էլեկտրասպառման կառավարման ինտելեկտուալ համակարգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



