Կալեում սկսվել է դեռահաս միգրանտների վերաբնակեցման գործողությունը. AFP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿալե քաղաքի մոտ (Ֆրանսիայի հյուսիս- արեւմուտք) սկսվել Է հումանիտար կազմակերպությունների կողմից ստեղծված ժամանակավոր ճամբարից անչափահաս միգրանտների վերաբնակեցման խոշոր գործողությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, բնակելի կոնտեյներների մոտ են ժամանել յոթ տասնակ ավտոբուսներ, կոնտեյներներ, որոնցում գտնվում Է շուրջ 1,5 հազար անօրինական միգրանտ:
Հիմնականում Էրիթրեայից եւ Աֆղանստանից ժամանած անչափահաս միգրանտները կբնակեցվեն նրանց ընդունման մշտական կենտրոններում, որոնք գտնվում են Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններում: Այդ մարդկանցից շատերի համար ներկայում կատարվում Է ձեւակերպում՝ Մեծ Բրիտանիա հետագա տեղեփոխման նպատակով, որտեղ գտնվում են նրանց ազգականները: Երեք հարյուր դեռահասներ արդեն տեղափոխվել են Մեծ Բրիտանիայի տարածք:
Անցյալ շաբաթ իրականացված խոշոր գործողության ընթացքում Կալեից երկարաժամկետ կեցության կենտրոններ Է ուղարկվել շուրջ 4,5 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



