Առնվազն 21 մարդ Է զոհվել Ինդոնեզիայում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 21 մարդ Է զոհվել, եւս 34-ն անհետ կորած են համարվում Ինդոնեզիայի Բատամ կղզու մերձակայքում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Ինչպես հայտնել են առողջապահության տեղական վարչության ներկայացուցիչները, հաջողվել Է փրկել 38 աղետյալների:
Նավը մալայզիական Ջոհոր Բարու (Ջոհորի նահանգ) նավահանգստից ուղեւորվում Էր Ինդոնեզիա: Ականատեսների վկայությամբ՝ նավը խորտակվել Է ուժգին ալեկոծության եւ փոթորկալի քամու պատճառով:
Իրավապահ մարմինները պատահածի հետաքննություն են սկսել, գլխավոր վարկածներից մեկը համարվում Է նավի գերբեռնվածությունը, որը տեղափոխում Էր ինդոնեզացի աշխատավոր միգրանտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



