Քլինթոնի հաղթելու հավանականությունը նվազում է, բայց պահպանվում է. վերլուծաբաններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթելու հավանականությունը մնում Է բարձր, բայց վերջին օրերին նվազում Է: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընտրություններից վեց օր առաջ արձանագրել են ամերիկացի քաղաքական վերլուծաբանները, որոնք ուսումնասիրում են հ ասարակական կարծիքի հարցումները:
FiveThirtyEight վիճակագրության եւ կանխատեսումների հեղինակավոր կայքի տվյալներով, որը 2008 եւ 2012 թվականներին հաջողությամբ կանխատեսել Է ընտրությունների արդյունքները բոլոր նահանգներում, Քլինթոնի հաղթանակի հավանականությունը վերջին երեք օրվա ընթացքում 87 տոկոսից նվազել Է մինչեւ 71 տոկոս՝ նախկին պետքարտուղարի ծառայական նամակագրության հետաքննության հետ կապված հերթական սկանդալի ֆոնին: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հարցումներում հասնում Է Քլինթոնին, թեեւ հարցումների միջինացված ցուցանիշը, միեւնույն Է, ցույց Է տալիս Քլինթոնի չորս տոկոսային կետի առավելությունը, արձանագրում Է կայքը:
PredictWise կայքն ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում Քլինթոնին հաղթանակ Է տալիս 84 տոկոս, New York Times-ը՝ 88 տոկոս հավանականությամբ: Եվս մի շարք կանխատեսումներ Քլինթոնի շանսերը գնահատում են «գերադասելի»՝ չտալով հավանականության գնահատումներ: Huffington Post եւ Princeton Election Consortium կայքերը Քլինթոնի հաղթանակի հավանականությունը համարում են 99 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



