Ադրբեջանը շփման գծում 40 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային (ՁՀՆ-7 /5 արկ/) եւ ենթափողային (ԵՆ-25 /3 արկ/) տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



