Սոչիում ուղղաթիռը վթարի է ենթարկվել բնակելի տան շրջակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիում վթարի ենթարկված Eurocopter AS350 ուղղաթիռը զբոսաշրջիկներ էր տեղափոխում Մոսկվայից:Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Սոչիի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Մարինա Վարդազարյանը:
Դեպքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ականատեսների լուսանկարներում, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, երևում է, որ երկհարկանի տունը, որի շրջակայքում էլ վայր է ընկել ուղղաթիռը, լուրջ վնասներ չի կրել:
Հայտնի է դարձել, որ Հարավային տրանսպորտայն դատախազությունը սկսել է ուսումնասիրել տեղի ունեցածի պատճառները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



