Լոնդոնի կենտրոնում բեռնատարի անիվների տակ երիտասարդ իտալացի արքայազն է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի կենտրոնում բեռնատարի անիվների տակ երիտասարդ իտալացի արքայազն է մահացել: The Telegraph-ը հայտնում է, որ Ֆլորենցիայի հնագույն ազնվատոհմիկ ընտանիքներից մեկը սգի մեջ է, քանի որ 21-ամյա արքայազն Ֆիլիպո Կորսինին նախօրեին Լոնդոնի կենտրոնում մահացել է, երբ նրա հեծանիվը բախվել էր բեռնատարին:
Ականատեսների խոսքով՝ բեռնատարը երիտասարդին մի քանի մետր քարշ է տվել: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:
Կորսինին սովորում էր Լոնդոնի համալսարաններից մեկում: Կլիմենտ 12-րդ պապը նրա նախնին է եղել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



