Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գազպրոմի» շաբաշը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գազի սակագինը ապագայում իջնելու է։ Այս տեղեկությունն արդեն իսկ պաշտոնական է, քանի որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագնի վերանայման հարցով։ Սակայն հենց այս տեղեկությունն արդեն իսկ զավեշտալի է դառնում, քանի որ գազի գինը կարող էր ավելի նվազ լինել մինչ այս, քանի որ, ըստ էության, բարձրացումից մինչ օրս որևէ էական փոփոխություն ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում չի եղել։ Ավելին, պարզվում է, որ ոչ թե ՀԾԿՀ-ն է ուսումնասիրել ոլորտում իրավիճակը, պարզել, որ գազի սակագինը կարող է ավելի ցածր լինել և դիմել «Գազպրոմին», այլ հենց «Գազպրոմն» է բարի կամք ցուցաբերում։

Սա ցույց է տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա գործունեության ոչ նպատակային լինելը։ Ըստ էության՝ այս մարմինը դակիչ գործառույթներից զատ որևէ այլ բանով չի էլ զբաղվել, մեծ հաշվով հնարավորություն էլ չի ունեցել, քանի որ հանձնաժողովը գործնականում որևէ անկախ քայլի շանս էլ չունի։ Նման պայմաններում թերևս նպատակահարմար է Կառավարության կրճատումների ցանկում ընդգրկել նաև Ռոբերտ Նազարյանի «հիմնարկը»։

Ինչ վերաբերում է գազի սակագնին, չնայած վերևում նշեցինք, որ որևէ բան չի փոխվել, սակայն ճշգրտելով շեշտենք, որ որևէ բան չի փոխվել տնտեսական տեսանկյունից, իսկ գլխավոր փոփոխությունն այն է, որ վարչապետ է փոխվել, ինչը նշանակում է, որ իշխանությունները շարունակ քայլեր են ձեռնարկելու նոր կառավարության նկատմամբ հանրային վստահություն ստեղծելու ուղղությամբ։ Այս տեսանկյունից «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան և հանդիպումները Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ արդեն իսկ ցույց էին տալիս, որ առաջիկայում գազի սակագինը նվազելու է։ Սա, ի դեպ, ավանդույթ է դառնում, քանի որ Միլլերի այցելություններին մշտապես հաջորդում են սակագնի փոփոխությունները։ Կարճ ասած՝ սակագնի փոփոխությունը կանխատեսելի էր։ Իհարկե, ՀԾԿՀ-ն մի քանի օր կքննի սակագնի նվազեցման հայտը, ուսումնասիրություն կկատարի և կորոշի բավարարել։

Սա լիովին կանխատեսելի ընթացակարգ է, այդուհանդերձ, պետք է նշել, որ առավել ցանկալի կլիներ, եթե գոնե արտաքուստ, գոնե ձևականորեն ՀԾԿՀ-ին հրահանգվեր սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնել «Գազպրոմին», որն էլ կբավարարեր այդ առաջարկը։ Այսպես գոնե առաջին դերում կլիներ ՀԾԿՀ-ն, որի վստահության վարկանիշը, մեղմ ասած, լավ դիրքում չէ։ 

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ)