Ադրբեջանական նավթն էժանացել է գրեթե 5 տոկոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական AzeriLight տիպի նավթը 2,38 դոլարով կամ 4,64 տոկոսով էժանացել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Այժմ AzeriLight տիպի նավթի մեկ բարելի արժեքը կազմում է 48,85 դոլար:
Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:
AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին` 149,66 դոլար:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին փակվել են մեկ տասնյակից ավելի բանկեր:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանական նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:



