Վաղարշապատ քաղաքում փողոցն անվանակոչվել է ի պատիվ Արամ Ասատրյանի
ՖՈՏՈԱյսօր Վաղարշապատ քաղաքում տոնական իրադարձություն էր, առիթը ՝ հետևյալն էր, քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ միաձայն որոշում էր կայացվել որպեսզի այն փողոցը, որտեղ ապրել էր լուսահոգի Արամ Ասատրյանը անվանակոչվեր իր իսկ անունով:

Համաքաղաքացիների հարատև սերը վայելող գուսանը կենդանության օրոք միայն սեր ու բարություն էր քարոզել ու օգնության կարիք ունեցող ցանկացած էջմիածինցի անվարան թակել էր նրա տան դուռը և օրհնանքի խոսքեր շուրթերին դուրս էր եկել հյուրընկալ օջախից:

Երախտավոր ժողովուրդը առանձնակի ուրախությամբ էր ընդունել լուրը, քանի որ անվանակոչումից զատ Ասատրյանի ժառանգները քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից արժանացել են շնորհակալագրերի:


Պատրաստեց Past.am-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



