Թրամփն ընտրություններից մեկ շաբաթ առաջ Քլինթոնին գերազանցում Է 1 տոկոսով. ABC News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական մրցարշավում փոքր-ինչ առաջ Է անցել՝ իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին գերազանցելով 1 տոկոսային կետով: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն ABC News ալիքն անցկա ցրել Է Washington Post հրատարակության հետ համատեղ:
Հարցման տվյալների համաձայն, ենթադրյալ ընտրողների 46 տոկոսը պատրաստ Է նախագահական ընտրություններում պաշտպանել հանրապետական Դոնալդ Թրամփին, Քլինթոնի օգտին պատրաստ Է իր ձայնը տալ հարցման մասնակիցների 45 տոկոսը: Եթե ճշտենք տասնորդական մեծություններով, նշում Է հեռուստաալիքը, ապա թեկնածուներին 0,7 տոկոսային կետ Է բաժանում:
Հարցման տվյալների համաձայն՝ ի պաշտպանություն Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնի հանդես են եկել ենթադրյալ ընտրողների 3 տոկոսը. «կանաչների» կուսակցությունից Ջիլ Սթայնին պաշտպանել Է հարցման մասնակիցների 2 տոկոսը:
Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 27-ից մինչեւ 30-ը, դրան մասնակցել 1128 մարդ, վիճակագրական անճշտությունը կարող Է կազմել երեք տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



