Մեծ Բրիտանիան 1,9 մլրդ ֆունտ կհատկացնի երկրի կիբեռպաշտպանության ուժեղացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան, կիբեռանվտանգության նոր Ազգային ռազմավարությանը համապատասխան, հինգ տարվա ընթացքում 1,9 մլրդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի կիբեռտարածությունում պաշտպանության ուժեղացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ֆինանս ների նախարարության հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ նոր ռազմավարությունը կապահովի պաշտպանության ավտոմատացված համակարգերի մշակման ֆինանսավորումը՝ Համացանցում բրիտանական բիզնեսին ու քաղաքացիներին պաշտպանելու եւ անձնակազմի թվի ավելացման համար՝ կիբեռգրոհներից պաշտպանվելու նպատակով:
«Մենք պետք Է համաքայլ ընթանանք այն սպառնալիքների մասշտաբներին ու տեմպերին, որոնց բախվում ենք: Մեր նոր ռազմավարությունը… մեզ թույլ կտա ավելի նշանակալի քայլեր ձեռնարկել, որպեսզի մեզ պաշտպանենք կիբեռտարածության մեջ եւ պատասխան հարված հասցնենք, երբ մեզ վրա գրոհում են»,-գործակալությունը մեջբերում Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի հայտարարությունը:
Նոր պլանի համաձայն, կառավարությունը նաեւ Կիբեռանվտանգության գիտահետազոտական կենտրոն կհիմնի Չելթնեմում, որը աջակցություն կցուցաբերի կիբեռտեխնոլոգիաների բնագավառում ստարտապ-ընկերությունների աճին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



