Ուկրաինան հրաժարվել է ճանաչել Դոնբասի ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևը երբեք չի ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից նախատեսված ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ մի դեպքում դա տեղի չի ունենա», - ասել է Տուրչինովը:
Տուրչինովի խոսքով` ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի որոշ շրջաններում ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն Ուկրաինայի օրենսդրության սահմաններում նախընտրական քարոզարշավի անցկացման համար պայմաններ ստեղծելու դեպքում: «Դա չկա: Միևնույն ժամանակ, նրանք որոշել են ընտրություններ անցկացնել հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի սկզբին», - հավելել է նա:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



