Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Քրեական նոր օրենսգիրքը մշակող հանձնաժողովը ցանկանում է փոփոխություններ կատարել հանցակիցների պատասխանատվության վերաբերյալ այսօր գործող նորմերում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը մշակող հանձնաժողովը, ի թիվս օրենսգրքում մի շարք փոփոխություների, քննարկում է անզգուշությամբ հանցանքի համակատարման համապատճառման իրավիճակների օրենսդրական կարգավորումների հարցը, մասնավորապես՝ առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածը, որը վերաբերում է հանցակիցների պատասխանատվության հարցին:

Օրեր առաջ Քրեական օրենսգրքի հայեցակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց հայեցակարգը մշակող հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը: Խոսքն ավելի մատչելի դարձնելու համար Գաբուզյանը ներկայացրեց կոնկրետ իրավիճակ: Ըստ պրոֆեսորի՝ օրինակ՝ երկու անձինք ինչ- որ բարձրությունից քարեր են նետում դեպի ներքև՝ ճանապարհի վրա՝ նախօրոք տեսնելով, որ ճանապարհով որևէ մեկը չի անցում, սակայն որոշ ժամանակ անց այդ նույն ճանապարհով մարդ է անցնում, որը վերևից նետված քարերից մեկի հարվածից մահանում է, ապա վերևից քարեր նետող երկու անձինք էլ պետք է անզգույշ մահ պատճառելու համար պատասխանատվության ենթարկվեն, քանի որ նրանց կատարած արարքը առաջացրել է ծանր հետևանք։

Գաբուզյանի խոսքով՝ չնայած հնարավոր չէ որոշել, թե վերևից քարեր նետող անձանցից հատկապես ում նետած քարի հարվածն է ճանապարհով անցնող անձին անզգույշ մահ պատճառել, այնուամենայնիվ, նրանք երկուսով են դիմել այդ գործողությանը, հետևաբար, միևնույն արարքի համար քրեական պատասխանատվության ենթակա են երկուսն էլ:

Past.am-ի ճշտող հարցին, այսինքն՝ ստացվում է, որ եթե անգամ հայտնի է, թե կոնկրետ ում նետած քարի հարվածն է առաջացրել մահ, վերևից քար նետող բոլոր անձինք նույն արարքի համար պետք է պատասխանատվությա՞ն ենթարկվեն, Գաբուզյանը դրական պատասպան տվեց:

«Այդ ծանր հետևանքն առաջացել է նրանց երկուսի համատեղ կատարած գործողությունների արդյունքում»,- ասաց Գաբուզյանը՝ բացատրելով, որ միայն պատահականության հետևանք է, որ ճանապարհով անցնող անձին անզգույշ մահ է պատճառել վերևից քարեր նետող անձանցից մեկի նետած քարի հարվածը:

Նշենք, որ այս տեսակետը միանշանակ չի ընդունվում իրավական ոլորտի մասնագետների կողմից. ոմանք կարծում են, որ պետք է փոփոխություններ չմտցնել իրական այս կարգավորման մեջ և այն պետք է թողնել այն տեսքով, որը հիմա գործում է։

Արաքս Մամուլյան

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը