Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմավիրում 41-ամյա «ամաչկոտ» տաքսիստը առևանգել է ուղևորուհուն՝ սպառնալով, որ կհրկիզի մեքենան ու վերջ կդնի իրենց կյանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արման Գրիգորյանի գործի դատական քննությունը:

41-ամյա Արմանը երկրորդ անգամ էր մեղադրվում առևանգման համար: Առաջին անգամ 2013 թվականի դեկտեմբերին էր նա դատապարտվել այդ արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Արմանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման ու ազատվել էր 2015 թվականի ապրիլի 15-ին՝ պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 1 տարի 6 ամիս 19 օրը չկրած:

Եվ ամիսներ անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, դարձյալ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ՝ առևանգման մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Արմանը, կարելի է ասել, «մասնագիտացել է» աղջիկ առևանգելու «գծով»:

Դատական ակտում Արմանի վերաբերյալ արձանագրված է հետևյալը. Արմավիրի մարզի բնակիչ Արման Գրիգորյանը «կյանքի ընթացքում ունեցել է բարդույթներ, որոնք արտահայտվել են հակառակ սեռի հետ շփման մեջ»:

Առևանգման համար առաջին դատապարտումից հետո ազատ արձակվելով՝ Արմանը մարզի գյուղերից մեկում զբաղվել է հողագործությամբ, երբեմն էլ իր կողմից վարած մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել:

Հողագործական աշխատանքների ժամանակ Արմանը նկատել ու սիրահարվել է նույն գյուղի բնակիչ Նոնային (անունը փոխված է): Արմանը սկսել է հետևել Նոնային, պարզել է, որ նա աշխատում է բանկում: Որոշել է Նոնայի հետ ծանոթանալ՝ ներկայանալով որպես տաքսու վարորդ ու ծառայություններ մատուցելով որպես տաքսիստ:

2015 թվականի ամռանը Արմանը մեքենայով գնացել է Նոնայի գյուղ և սպասել է նրան: Երբ Նոնան տնից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու, Արմանը տաքսին մոտեցրել ու առաջարկել է իր ծառայությունը: Նոնան համաձայնել ու մեքենա է նստել:

Դրանից հետո մոտ չորս-հինգ անգամ Արմանը որոշակի վճարի դիմաց Նոնային գյուղից տեղափոխել է աշխատավայր:

Չնայած թափած ջանքերին՝ Արմանը այդ երթևեկությունների ժամանակ չի կարողացել Նոնայի հետ մտերմություն հաստատել: Նոնան «տոն չի տվել» տաքսիստի ջանքերին և «ուղևոր-վարորդ» հարաբերությունների սահմաններից դուրս չի եկել:

Արմանը, տեսնելով, որ աղջիկը մտերմություն անելու ցանկություն չի դրսևորում, որոշել է… առևանգել նրան:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին, իմանալով Նոնայի՝ աշխատանքի գնալու ժամանակը, Արմանը մեքենան կայանել է գյուղի կանգառում և նորից առաջարկել է իր ծառայությունը: Նոնան, ոչինչ չկասկածելով, նստել է մեքենայի հետևի նստատեղին:

Արմանը շեղվել, ընթացել է այլ ճանապարհով: Նոնան անմիջապես պահանջել է կանգնել:

Արմանը փակել է մեքենայի դռները: Ապա Նոնային սպառնացել է այրել մեքենան, եթե նա չհամաձայնի իր առաջարկին:

Դրանից հետո Արմանը, նախապես իր հետ վերցրած, գործով չպարզված ծխարձակող նյութերն օգտագործելով՝ փորձել է վախեցնել ու ճնշել Նոնայի կամքը՝ տպավորություն ստեղծելով, թե այրում է մեքենան ու վերջ է դնում իրենց կյանքին:

Աղջիկը, հասկանալով, որ նման պայմաններում Արմանին դիմադրել չի կարող, գործել է խորամանկությամբ. նա Արմանին է տվել իր հեռախոսահամարը, համաձայնել է շփվել նրա հետ: Միայն դրանից հետո Արմանը մեքենայի ընթացքը փոխել է, ապա պատահական տաքսի է կանգնեցրել ու, վստահելով Նոնայի խոստումներին, նրան ճանապարհել է տուն: Սակայն աղջիկը, ազատության մեջ հայտնվելով, դիմել է ոստիկանություն…

Առաջադրված մեղադրանքում Արման Գրիգորյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ կյանքի ընթացքում համոզվել է, որ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ հաջողություն չի ունենում, չի կարողանում նորմալ «շփում հաստատել, քանի որ… ամաչկոտ է: Բայց ինքը միշտ երազել է, որ կողքին սիրած անձնավորություն ունենա…»:

Ահա այդ պատճառով էլ առաջին անգամ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին առևանգել է հավանած աղջկան, բայց աղջիկը չի համաձայնել իր հետ լինելու առաջարկին, ինքը դատվել ու դատապարտվել է առևանգման համար:

Երկրորդ առևանգման մանրամասները Արմանը չի ցանկացել ներկայացնել՝ ասելով, թե իր համար տհաճ է հիշել այդ դեպքը:

Արմանի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արմանը զղջացել է կատարածի համար, ընդունել է մեղքը, նրա խնամքին են վատառողջ մայրը, չաշխատող հայրն ու քույրը: Ինքը՝ Արմանը, ֆիզիկապես վատառողջ է, մի շարք հիվանդություններ ունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Արման Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի 3 ամիս ազատազրկման, դրան մասնակիորեն գումարել է նախորդ պատժի չկրած մասից ու վերջնական պատիժ է սահմանել 4 տարի ազատազրկումը:

Պատժի կրման ընթացքում Արման Գրիգորյանի նկատմամբ սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 14-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել:

Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին