Թաթարստանում անասնաբույժը խանդի հողի վրա կտրել է կնոջ սիրեկանի ամորձիները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաթարստանում խանդի հողի վրա կրկնակի սպանություն է տեղի ունեցել: «Դրուժբա» կոլխոզում անասնաբույժ աշխատող Վլադիմիր Սիդորովի կինը ծանոթի հետ հոկտեմբերի 29-ին գնացել էր Բիլյարսկ գյուղ, իսկ ամուսնուն ասել էր, որ գնում է ընկերուհու տուն: Վլադիմիր Սիդորովը երեխաների հետ մնացել էր տանը:
Քանի որ կինը երկար ժամանակ տուն չէր վերադառնում, անասնաբույժը զանգել էր ընկերուհուն եւ պարզել, որ իր կինն այնտեղ չէ: Այդ ժամանակ Սիդորովը գնացել էր այն տղամարդու տուն, որն իբրեւ թե իր կնոջը պետք է տաներ ընկերուհու տուն: Վլադիմիրը կնոջն ու այդ տղամարդուն բռնացրել էր սեքսով զբաղվելիս, հանել դանակն ու կտրել սիրեկանի ամորձիները: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել էր:
ՌԴ ՔԿ մամուլի քարտուղար Անդրեյ Շեպտիցկու խոսքով՝ տղամարդը մասնագիտացած էր կենդանիներ ամորձատելու մեջ:
Դրանից հետո տղամարդը սպանել էր կնոջը, զանգել ոստիկանություն եւ խոստովանել մեղքը:



