Ադրբեջանական կողմը սադրանքների է գնում Հայաստանի հանդեպ. կորեացի փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանը և Կորեան պատմական և աշխարհաքաղաքական տեսանկյունից ունեն մի շարք ընդհանրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում կայացած «Հայաստանի և Կորեայի միջև փոխըմբռնման և մշակութային համագործակցության նոր հեռանկարներ» գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Սլավոնա- եվրասիական հետազոտությունների կորեական կենտրոնի (KASEUS) նախագահ Հոնգ Վան Սուկը:
Նրա խոսքով` երկու երկրներն էլ առնչվում են ժխտողականության դրսևորումների հետ մասնավորապես Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Ճապոնիան չի ընդունում օկուպացիայի տարիներին կորեացի զինվորների կողմից կորեացի կանանց սեռական շահագործման դեպքերը:
Բացի այդ, մեկ այլ նմանություն էլ այն է, որ Ադրբեջանի սադրանքները հայկական կողմի նկատմամբ արդեն սովորական են դարձել: Նույն իրավիճակում է նաև Հարավային Կորեան` կապված Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ:
Կորեացի փորձագետը առանձնացրեց ևս մեկ նմանություն` երկու երկրներն էլ գտնվում են գերտերությունների հարաբերությունների խաչման կիզակետում` Կորեան` Չինաստանի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, իսկ Հայաստանը` ՌԴ-ի և ԵՄ-ի:



