Երկրաշարժից հետո ավերածություններ են գրանցվել Իտալիայի հարյուր քաղաքներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 30-ին Իտալիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո ավերածություններ են գրանցվել երկրի կենտրոնական մասի հարյուր քաղաքներում, տարահանվածների թիվը հասնում Է մոտավորապես 40 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է Corrire della Sera թերթը:
Թերթի տվյալներով՝ Մարկեի մարզում տարահանվել Է 25 հազար մարդ, 10 – 15 հազարն՝ Ումբրիայում, որոնցից 3 հազարն ապրում Էր Նորչա քաղաքում, որի մերձակայքում Էր գտնվում 6,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը, եւս երկու հազար մարդ Է տարահանվել Լացիոյից եւ հազարն՝ Աբրուցոյից:
Տարերային աղետի գոտում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում. անցած գիշեր Ումբրիայի, Լացիոյի եւ Մարկեի միջակա տարածքում գրանցվել Է առնվազն 114 ստորգետնյա ցնցում, դրանցից ամենաուժգինի, որը գրանցվել Է 04.27-ին (Երեւանի ժամանակով 07.27-ին), մագնիտուդը կազմել Է 4,2, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



