Ձերբակալվել է փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էլզա Զաքարյանը ձերբակալվել է: Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդականԳեւորգ Մկրտչյանը: Նրա խոսքով` Էլզա Զաքարյանը ՀՀ փաստաբանների պալատում որպես փաստաբան աշխատում էր 2011 թվականից:
«Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Էլզա Զաքարյանը ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով»,-հավելեց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներիարդյունքում հոկտեմբերի 28-ին ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթվարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործովկողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցու մներից մեկումանձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայությանաշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:



