Մխիթարյանը միայնակ է մարզվել
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայնակ մարզում է անցկացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի Կարրինգթոն մարզաբազայում:
Ազգային թիմի ավագը մոտ 1,5 ամիս է, ինչ չի մասնակցում «Յունայթեդ»-ի խաղերին, քանի որ վնասվածք ստանալուց հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան չի ընդգրկվում հայտացուցակում:
Հաջորդ հանդիպումը «կարմիր սատանաները» կանցկացնեն նոյեմբերի 3-ին՝ Եվրոպա լիգայի շրջանակում մրցելով թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



