Նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒշադրություն
Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գատում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ:
Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:
Գագիկ Սուրենյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



