Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ոստիկանությունը գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ոստիկանությունը հետախուզում է իրականացրել «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, գործադիր տնօրեն Աքն Աթալայի և լրագրող Գուրայ Օզի տներում:
Գլխավոր խմբագիր Սաբունջուն և լրագրող Օզը ձերբակալվել են: Աթալայը երկրում չի գտնվել, ուստի նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Թե որն է թուրքական ոստիկանության կողմից ընդդիմադիր թերթի դեմ իրականացված գործողության պատճառը, դեռևս հայտնի չէ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



