Թուրքիան կզարգանա ու կամրապնդվի. վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք ողջ վճռականությամբ կշարունակեն ամրապնդել Թուրքիան։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Երեկ թուրք ժողովուրդը հանդիսավոր կերպով նշել է Թուրքիայի հանրապետության հիմնադրման 93-րդ տարին։ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է նախնիների կողմից մեզ փոխանցված մասունքն իր կյանքի գնով պաշտպանելը։ Մենք չենք սահմանափակվի հանրապետության պաշտպանությամբ և կշարունակենք աշխատել Թուրքիայի աճի ու ամրապնդման ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ Գյուլենի շարժման ահաբեկիչներն ու քուրդ անջատողականները պետք է իմանան, որ իրենց գործողությունները չեն թուլացնի ժողովրդին, այլ հակառակը՝ կամրապնդեն նրա հզորությունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



