Վահան Բիչախչյանը Բելգիայո՞ւմ. Վարդան Բիչախչյանը հերքել է
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից հետո հետխաղյա ասուլիսի ընթացքում Գյումրին ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը անդրադարձել է թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այն հարցին, թե արդո՞ք հավաստի է, որ Վահան Բիչախչյանը բելգիական թիմերից մեկում փորձաշրջան է անցնում, խաղացողի հայրը նշել է.
«Ես տեղյակ չեմ: Ինքը վատառողջ է: Նոր-նոր ավարտվել է ապաքինման գործընթացը, սկսել է մարզվել: Մյուս խաղից պատրաստ կլինի», - նշել է Վարդան Բիչախչյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



