Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Միացյալ Թագավորություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով սեպտեմբերի 9-10-ը նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, թե Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։
Այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



