Եմենի նախագահը մերժել է հաշտության վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկած ծրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին մերժել է երկրում հակամարտության կարգավորման շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդի նոր նախաձեռնությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:
Հադին Շեյխ Ահմեդին ընդունել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող իր ժամանակավոր նստավայրում, ծանոթացել առաջարկվող նախագծին եւ մերժել այն:
Եմենի ղեկավարության աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ նախագահը կարծում է, որ «փաստաթուղթն օրինականացնում է հուսի ապստամբներին, որոնք երկրում հեղաշրջում են իրականացրել»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



