Հետախուզվողը 7 տարի անց հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1966 թ. ծնված Նոդարի Ասադովը, որը 2009 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հետախուզվողը 7 տարի անց հայտնաբերվել է և տեղափոխվել Հայաստան: Խափանման միջոցը՝ կալանք: Ն.Ասադովը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



