Սահակյանների ընտանիքը ի պատիվ Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել է՝ Ռոզա (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱրդեն երեք անգամ երկվորյակ որդի լույս աշխարհ բերած Իջևանում բնակվող Սահակյանների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Վեց եղբայրների քույր և ծնողների աղջիկ ունենալու ցանկությունը վերջապես իրականություն դարձավ: Ի պատիվ ընտանիքի լավ բարեկամ դարձած Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել են՝ Ռոզա: Սահակյանները նշում են բազմաթիվ անգամներ Ռոզա Ծառուկյանը ամենատարբեր հարցերով ձեռք է մեկնել ու աջակցել է իրենց ընտանիքին և երեխաների լույս աշխարհ գալուց առաջին շնորհավորողներից է եղել: Հերթական անգամ նրանց շնորհավորելու և ընտանիքի ուրախությունը միասին նշելու համար Էրեբունի բժշկական կենտրոն էր այցելել Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



