Պատրաստում ենք փախլավա
ԼԱՅՖԱնհրաժեշտ է`
- 1 տուփ շերտավոր խմոր
- 4 բաժակ մանրացրած ընկույզ
- 200 գրամ կարագ
- 1 թեյի գդալ դարչին
- 2 բաժակ մեղր
- 3 թեյի գդալ վանիլինի էքստրակտ
- 1/2 բաժակ ջուր
- 1/2 բաժակ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Տապակեք ընկույզը` ավելացնելով մի-փոքր դարչին:
Բարակ տարածեք շերտավոր խմորը և տեղադրեք կարագով քսած տապակին:

Ապա ընկույզը ցանեք խմորի վրա և փակեք խմորի մյուս շերտով:
Կրկնեք շերտերը երեք անգամ: Խմորի վերևի շերտը կտրատեք շեղանկյուններով:

Տապակեք 15-20 րոպե:
Առանձին թավայի մեջ լցրեք մեղրն ու ավելացրեք կարագը, այնուհետև ավելացրեք շաքարավազը:

Ավելացրեք վանիլինի էքստրակտն ու մի քիչ ջուր:
Տաքացրեք զանգվածը անընդհատ խառնելով:

Այն բանից հետո, երբ հանեք փախլավան ջեռոցից` մեղրի սիրոպը լցրեք դրա վրա և թողեք, որ այն ներծծվի:




1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



