Ամերիկացին հինգ հազար կիլոմետր է անցել հանուն ուսման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի ուսանողը մեքենայով ավելի քան հինգ հազար կիլոմետր ճանապարհ է անցել համալսարան հասնելու համար։ Իր ճամփորդությունը Թիմոթի Վորհոֆֆը տեսագրել է, այնուհետեւ տեսահոլովակ մոնտաժել, հայտնում է Daily Mail–ը։
Իր հարազատ Շարլոտ քաղաքից ամերիկացին հասել է Լոս Անջելես՝ Հարավային Քալիֆորնիայի համալսարան։ Նա անցել է 11 նահանգներով ու եղել հինգ ազգային պարկերում։ Գիշերները Վորհոֆֆը մեքենայում է անցկացրել։
Երիտասարդը պարզաբանել է, որ այս տարի համալսարան է ընդունվել։ Նրա խոսքով իր կյանքի «նոր հրապուրիչ գլուխը» ինքը որոշել է սկսել նույնքան հրապուրիչ տարբերակով՝ օդանավով Լոս Անջելես հասնելու փոխարեն մեքենայով ճամփորդություն կազմակերպել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



