Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. Ժոզե Մոուրինյո
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
«Մխիթարյանը մարզվում է 100 տոկոսով և վնասվածք չունի: Որոշ ֆուտբոլիստների հեշտ չեն հարմարվել նոր խաղային տեմպին: Մխիթարյանին ժամանակ է պետք՝ դառնալու համար այն ֆուտբոլիստը, որին մենք գիտենք: Վաղ թե ուշ նա խաղալու է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում մենք հավատում ենք: Նա իմ ծրագրերի մեջ մտնում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել սեպտեմբերի 10-ից: Հաջորդ հանդիպումը «Մանչեստեր Յունայթեդ»-ը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ մրցելով «Բերնլի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



