Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձս դուր չի եկել ո՛չ ինձ, ո՛չ ընկերներիս ու ծնողներիս». Մերի Մակարյան

ԼԱՅՖ

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ զրուցեցինք նրա մասնագիտական կրթության, ներկայիս գործունեության և առաջիկա ծրագրերի մասին.

-Մերի, վերջին շրջանում ավելի շատ հանդես եք գալիս որպես հաղորդավարուհի, քան որպես դերասանուհի: Հետաքրքիր է` լավառաջարկնե՞ր չկան ֆիլմում նկարահանվելու, թե՞ այս պահին Ձեզ համար ավելի նախընտրելի է պարզապես հանդես գալ հենց որպես հաղորդավարուհի:

-Նախ՝ և՛ համաձայն եմ Ձեր ասածի հետ, և՛ ոչ, քանի որ ես հիմա խաղում եմ «Առաջնորդներ» հեռուստասերիալում, որը հեռարձակվում էր ԱՄՆ-ում, այժմ` նաև Հայաստանում: Միևնույն ժամանակ ես մասնակցում եմ 20 մասից բաղկացած նոր հեռուստասերիալում, որը շուտով կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Այնպես որ, փորձում եմ համատեղել երկու մասնագիտություններն էլ:

-Բայց որքանով տեղյակ եմ, Դուք մասնագիտությամբ ո՛չ դերասանուհի եք և ո՛չ էլ հաղորդավարուհի:

-Այո, ճիշտ եք, ես մասնագիտությամբ, եթե կարելի է այդպես ասել, վոկալիստ եմ: Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, այնուհետև ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, որը ոչ մի կապ չուներ նախորդի հետ: Այսինքն` ունեմ մշակված ձայն, որը հետո ավելի մշակեցի  հաղորդավարուհու գործի համար՝ արդեն իսկ աշխատելով:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ձեր մասնագիտությամբ չեք առաջ շարժվել և ընտրել եք բոլորովի այլ երկու մասնագիտություններ:

-Շատ պատահական է ստացվել՝ չնայած ես գիտեի, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև ես իմ մեջ զգում էի մեծ սերն ու ցանկությունը դեպի այս ամենը: Ես իմ երկու մասնագիտություններն էլ օգտագործում եմ, որովհետև վոկալ կրթություն ստանալը, ձայնը ճիշտ տեղ հասցնելն արդեն լավ է հաղորդավարուհու համար, իսկ բանասիրական կրթության շնորհիվ ավելի գրագետ ես լինում, է՛լ ավելի ինֆորմացված, ու եթե պետք է լինում ինչ-որ մեջբերում անել գրական ստեղծագործություններից կամ պարզապես գիտելիքները ցույց տալ այդ բնագավառում, ապա համապատասխան կրթությունը միանշանակ օգնության է հասնում: Ես այն համոզմանն եմ, որ գրագետ դառնում են մինչև 10-րդ դասարան, իսկ դրանից հետո ստանում են կոնկրետ մասնագիտություն: Ամեն դեպքում ես գիտեմ դերասանների, ովքեր կիրթ չեն ու նույնիսկ չեն կարողանում տեքստից իրենց դերերը կարդալ:

-Հետաքրքիր է, երբևէ առիթ եղե՞լ է որպես երգչուհի հանդես գալու:

-Այո, առիթ եղել է, և այն ինձ ընձեռել է մասնավորապես «JOSE» ակումբը, որտեղ ես աշխատում եմ արդեն 4-5 տարի: Այն դարձել է ինձ համար շատ հարազատ մի վայր, մենք նույնիսկ հումորով ասում ենք, որ այստեղ ավելի շատ ենք լինում, քան սեփական տանը ու իրար հետ ավելի շատ ենք շփվում, քան սեփական տան անդամների հետ: Ինչպես արդեն նշեցի, ես այնտեղ նաև երգում եմ: Սկզբում մի քանի փորձ եղավ երգելու, և քանի որ երգերս մարդկանց դուր եկան, նրանք սկսեցին նաև պատվիրել: Այդպես, պատվերների դեպքում ես երբեմն-երբեմն երգում եմ ու չնայած ունեմ ընդամենը մի քանի երգ, այնուամենայնիվ չեմ դժգոհում:

-Կարո՞ղ ենք ասել, որ «JOSE»-ում որպես հաղորդավարուհի հանդես գալն ավելի շատ լիցքաթափվելու, երեկոն ավելի հանգիստ միջավայրում անցկացնելու միջոց է Ձեզ համար, քան որպես աշխատանք:

-Այո, ես այն որպես աշխատանք չեմ դիտարկում՝ չնայած լինում են շատ հոգնած օրեր: Գեղեցիկ է այդպես խոսել մի վայրի մասին, որն իրենից ներկայացնում է մի փոքր ընտանիք: Իհարկե, լինում են մարդիկ, որ գնում են, գալիս են, բայց ես այդ կարգավիճակում չեմ, ես հիմնական աշխատում եմ այնտեղ՝ որպես հաղորդավարուհի: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ինձ շատ է դուր գալիս ինտերակտիվ շփումը մեր ժողովրդի, մեր հանդիսատեսի հետ, ովքեր գալիս են մեզ մոտ՝ թե՛ մեզ տեսնելու, թե՛ լավ երաժշտություն լսելու, թե՛ պարելու, ուրախանալու, թե՛ նշելու իրենց ծննդյան տարեդարձը կամ այլ առիթները: Մենք մեզ լավ ենք զգում «JOSE»-ում:

-Մերի, դժվար չէ՞ համատեղել միմյանցից այդքան տարբեր աշխատանքներ:

-Թեև դրանք իսկապես տարբեր են, բայց ամեն դեպքում դրանք բոլորն էլ մի թելով կապված են իրար՝ հանրության հետ շփվելու և բեմից հանդես գալու իմաստով: Իհարկե, շատ դժվար է, գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, բայց «JOSE»-ը հիմնական է այդ առումով: Իմ բոլոր գործերն օրվա վերջում ավարտվում են այնտեղ, և ես կասեմ, որ շատ դրական լիցքեր եմ ստանում նաև մեր հանդիսատեսից. ես սիրում եմ լսել ծափահարություններ, գովեստի խոսքեր, երբ հանդիպում ենք նաև դրսում, նկարվում և այլն: Այստեղ ես ձեռք եմ բերում մեծ փորձ, որը ես հետագայում կարող եմ օգտագործել ավելի մեծ առիթներ վարելու համար: Ես արդեն զույգով վարելու խնդիր չունեմ, քանի որ ես ու իմ գործընկերը՝ Սամվել Գրիգորյանը, միմյանց կես բառից հասկանում ենք: Եվ աշխատանքն է՛լ ավելի հաճելի է դառնում «JOSE»-ում, որն առանձնանում է իր տեխնիկական առավելություններով: Ես կարող եմ ասել, որ այն  Երևան քաղաքի միակ ակումներից է, եթե ոչ միակը, որն ունի բեմ, հնչյունային ու լուսային նման հրաշալի էֆեկտներ:

-Երևի կհամաձայնեք, որ այսօր հաղորդավարի գործով ավելի շատ զբաղվում են համապատսխան մասնագիտական որակավորում չունեցող մարդիկ, թեև շատերի մոտ ավելի լավ է ստացվում, քան եթե որոշ լրագրողներ այդ նույնն անեին: Օրինակ՝ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի ստանա կրթություն, եթե որոշել է զբաղվել տվյալ մասնագիտությամբ: Օրինակ՝ վերջերս առիթ եղավ ներկա գտնվելու քասթինգ-ստուդիաներից մեկում, որտեղ հաղորդավար դառնալու համար ուսանողները սովորում էին 5-6 առարկա: Ես այդ ամենը չեմ սովորել, բայց ինձ մոտ դա ստացվում է, քանի որ ես շատ շուտ եմ ընդօրինակում, սովորում, ըմբռնում: Օրինակ՝ հնարավոր է, որ Ձեզանից հիմա ինչ-որ բան արդեն սովորել եմ որպես լրագրողուհի: Ինձ համար կարևոր է, որ մարդ կարողանա ճիշտ ժամանակին կողմնորոշվել, հայտնվել ճիշտ տեղում, ունենա փորձ և մասնագիտական հոտառություն: Այդ ամենը, հավատացեք, մասնագիտական կրթությունից կարևոր է ու առավել:

-Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձն ինչպե՞ս է եղել:

-Շատ դժվար: Ինձ, համենայն դեպս, դուր չի եկել, ծնողներիս ու ընկերներիս՝ նույնպես, բայց ամեն դեպքում, ինչպես նշեցի, ես շատ շուտ եմ սովորում, ընդօրինակում, և եթե ինձ ասում են՝ այսինչ բանն այսպես արա, ուրեմն հաջորդ կադրում ես հենց այդպես էլ անում եմ, ու այդ կադրը իմ պատճառով չի փչանում: Իսկ առաջին դերս, ինչպես գիտեք, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Մերիի կերպարն է եղել:

-Իսկ առաջիկայում ի՞նչ նորություն սպասենք Մերի Մակարյանից:

-Հիմա, ինչպես գիտեք, «Մոսկվա» կինոթատրոնում արդեն հեռարձակվում է «Զգուշացեք. կանայք են» գեղարվեստական ֆիլմը, որտեղ լինելն ինձ համար շատ խորթ է, բայց ես կամ այնտեղ: Ինչպես արդեն նշեցի, նոր հեռուստասերիալ կլինի շուտով՝ բաղկացած 20 մասից, որտեղ ես հանդես եմ գալու գլխավոր դերում, ինչպես նաև շարունակվում է «Առաջնորդներ» հեռուստասերիալը, շուտով կսկսվի նաև «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանը: Մի խոսքով` բուռն աշխատանքային շրջան է սպասվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում