Շոկոլադե գինի. Այն ամենն, ինչ անհրաժեշտ է ցուրտ եղանակին
ԼԱՅՖԲրիտանացի գիտնականները պնդում են, որ շոկոլադն ու կարմիր գինին ոչ միայն օգտակար են, այլ ավելին՝ պետք է ընդգրկվեն մեր սննդակարգի մեջ,- տեղեկացնում է Past.am-ը:
Մենք լիովին համաձայն ենք այս խորհրդի հետ և նույնիսկ մի տարբերակ ենք գտել, որը կարող է փոխարինել տաք ըմպելիքներին:
2 բաժին շոկոլադե գինի պատրաստելու համար անհրաժեշտ է
-
1.5 բաժակ կաթ
-
1 բաժակ կարմիր գինի
-
1/3 բաժակ մանրացրած մուգ շոկոլադ
-
Հարած կրեմ կամ մարշմելլոու զարդարելու համար

Ինչպես պատրաստել
-
Կաթսայի մեջ խառնեք կաթը և շոկոլադը և դրեք միջին ուժգնությամբ միացված գազօջախի վրա
-
Անընդհատ խառնեք ստացված լուծույթը մինչև որ այն կհալվի և կստավի խիտ շոկոլադե կաթ

-
Կաթսայի մեջ ավելացրեք գինին և կրկին տաքացրեք ըմպելիքը
-
Լցրեք գավաթների մեջ և վայելե՛ք
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



