Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաեւ առաջնագիծ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



