Ադրբեջանում զինված ահաբեկչական խմբավորում է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ազգային անվտանգության ծառայությունները հայտնաբերել են զինյալ խմբի, որը նախատեսել է երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են ստեղծել «Կովկասյան ջեմաաթներ» խմբավորման զինյալ թևը, որը կենթարկվեր արտերկրում գործող ծայրահեղական ահաբեկչական կառույցին: Խմբի անդամները ձեռք էին բերել զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, պայթուցիկ նյութեր` պատրաստվելով երկրի տարածքում ահաբեկչական գործողությունների:
Զինյալ խմբի անդամները ձերբակալվել են: Օպերատիվ-հետաքննչական գործողությունները շարունակվում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



