«Հայկական ժամանակ». «Յանդեքսին» կտուգանե՞ն. խախտել է մրցակցությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:
ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովի վարույթում կա «Յանդեքսի» վերաբերյալ հարց, բայց դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չհայտնեց: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանձնաժողովը «Յանդեքսի» գործունեության մեջ գտել է տաքսի ծառայությունների մատուցման շուկայում մրցակցությունը խաթարող հանգամանքներ եւ հակված է տուգանել այդ ընկերությանը:
Հաշվի առնելով, որ «Յանդեքսի» եկամուտները այնքան էլ մեծ չեն, կարելի է սպասել, որ տուգանքը կարող է կազմել ընդամենը մի քանի մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



