Էյրոն և Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահների առաջարկները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ժան-Մարկ Էյրոն այսօր կընդունի Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա նոր թափ հաղորդել ֆրանս-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ համագործակցության երկու համաձայնագրերի օգնությամբ»,- վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Նադալը:
Նադալի խոսքով, երկու նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, «որպեսզի բանակցությունների օգնությամբ գտնեն ԼՂ հակամարտության խաղաղ և տևական լուծում»:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



