Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
ՍՊՈՐՏՀունահռոնեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պահպանեց աշխարհի չեմպպիոնի տիտղոսը:
Եզրափակչում Ալեքսանյանը մրցում էր իր հիմնական մրցակից Իրանի ներկայացուցիչ Գազեմ Գոլամռեզա Ռեզաեի հետ: Ալեքսանյանն անկասելի էր և հաղթեց 3-0 հաշվով: Ալեքսանյանն արդեն երկու տարի է լավագույնն է աշխարհում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: նախաօլիմպիական այս տարում աշխարհի այս առաջնություն վարկանիշային է և այստեղ կխաղարկվեն 16 օլիմպիական ուղեգրեր:
Մեր հավաքականի կազմում արդեն Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ունեն Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



