Թվում է, թե սովորական հարսանեկան զույգ է. կփշաքաղվեք՝ իմանալով իրականությունը (լուսանկարներ)
ԼԱՅՖ19-ամյա մոդել Մադելին Սթյուարտը տառապում է դաունի համախտանիշով: Ավստրալուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ նիհարելով ու սկսելով մոդելի կարիերա: Այս անգամ նա մասնակցել է հարսանեկան ֆոտոսեսիայի: Այդպիսով նա կոտրում է բոլոր կարծրատիպերը, որոնք առկա են այս ինդուստրիայում:

Ֆոտոսեսիան կայացել է ԱՄՆ Վիրջինյա նահանգում: Մադելինը կրում էր Ava Laurenne թանկարժեք հարսանեկան զգեստ:

–Կան բազմաթիվ կարծրատիպեր՝ կապված հարսանեկան արարողության ու հարսնացուների արտաքինի հետ: Սակայն ես կարծում եմ, որ բոլոր կանայք արժանի են ունենալ այդ երջանկությունը և որևէ սահմանափակման առջև չկանգնել,- ասել է Այսեդորա Մարտին Դայը՝ ֆոտոսեսիայի կազմակերպիչը:

–Շատերը չեն հասկանում, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է նույնքան ջերմ սիրել իր ծնողին, քրոջը կամ եղբորը, ամուսնուն։ Սերը տրված է բոլորին, անկախ նրանից, այդ մարդը հաշմանդամ է, թե ոչ,- հայտարարել է Ռոզզաննա Ստյուարդը՝ Մադելինի մայրը։




