Կվիրիկաշվիլին Վրաստանի բնակիչներին շնորհավորել Է Աբխազերենի օրվա կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկրի բնակիչներին շնորհավորել Է Աբխազերենի օրվա կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աբխազիան չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից եւ բռնազավթված տարածքի կարգավիճակ ունի 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:
«Այսօր շատ կարեւոր օր Է՝ Աբխազերենի օրը: Աբխազերենը վրացերենի հետ միասին պետական լեզու Է Աբխազիայի տարածքում: Ցանկանում եմ այդ օրվա կապակցությամբ շնորհավորել ոչ միայն աբխազ հասարակության ներկայացուցիչներին, այլեւ ողջ Վրաստանին: Մենք բոլորս հավատում ենք, որ կբուժենք վերքերը եւ բոլորս միասին կապրենք խաղաղ ու ուժեղ երկրում»,-ասել Է Կվիրիկաշվիլին կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:
2007 թվականին սփյուռքի ներկայացուցիչների՝ Անտվերպենում (Բելգիա) կայացած կոնգրեսում որոշում Է ընդունվել հոկտեմբերի 27-ին սփյուռքի բնակության բոլոր երկրներում նշել Աբխազերենի օրը, հաղորդել Է Sputnik-ը:



