Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 9 մլն 214 հազար դրամ: «Գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրակաացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: