Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճարտարապետական բուհը մեզ համար ավելին է, քան կենսագրության մաս լինելը. Նարեկ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ուղերձ է հրապարակել Ճարտարապետաշինարարական բուհի 95 ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ. 

«Ճարտարապետաշինարարական դպրոցում մենք սովորել ենք մեր մասնագիտության այբուբենը և բացառիկ շնորհակալությամբ ու երախտագիտությամբ ենք լցված մեր ուսուցիչների հանդեպ: Նրանք այսօր էլ մեր մտապատկերում են՝ իրենց հետաքրքիր կերպարով ու մարդկային տեսակով և պրոֆեսիոնալիզմով:

Բուհը մեզ համար ավելին է, քան՝ կենսագրության մաս լինելը: Իսկ ես առավել ևս ամուր թելերով եմ կապված, քանի որ այնտեղ՝ երևելի ուսուցիչներիս գնահատող հայացքի և ոգևորող խոսքերի ներքո իմ աշխատանքային կենսագրությունն եմ սկսել՝ երկար տարիներ ղեկավարելով ճարտարապետական ֆակուլտետը:

Հետահայաց արժևորելիս ճարտարապետական մեր դպրոցը համեմատում եմ հաստաբուն ծառի հետ, որը բնության օրենքով ամեն տարի ճյուղավորվում, կանաչում է, ապա՝ տերևաթափ լինում՝ տերևները տարածելով մայր հողին:

Իսկ ծառի հաստ բունը միշտ կա, մնում է՝ դա մեր կրթօջախն է, որի նկատմամբ հատկապես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ և որի կարևորությունը խորապես գիտակցում են ճարտարապետներն ու շինարարները:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուր ներառված են մեր հանրապետության լավագույն մասնագետները, հավատարիմ ավանդույթին, ոչինչ չեն խնայում երիտասարդներին իրենց փորձառությունն ու գիտելիքները փոխանցելու համար՝ ժառանգելով ամենակարևորը, այն է՝ շինարվեստի հայերեն լեզվով, հայ հողի վրա շինություններ կառուցելու մեծագույն անհրաժեշտությունը:

Միայն այդ ճանապարհով կկարողանանք մեր երկիրը դարձնել հետաքրքիր և ճանաչելի բոլորի համար:

Մայր բուհի 95-ամյա հոբելյանի առիթով ես շնորհավորում եմ մեր շրջանավարտներին, աշխատակիցներին՝ դասախոսական կազմին, բոլորին:

Բնականաբար, շնորհավորում եմ մեր երիտասարդներին՝ ապագա ճարտարապետներին ու շինարարներին՝ վստահեցնելով, որ խորը ազգային ավանդույթների վրա հենված լինելով, ազգայինն ու ժամանակակիցը համադրելու ճանապարհով կարելի է ստեղծել արժեք և մնայուն գործեր»:

Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն